Բելգիայում կառավարությունը համաձայնեցրել է աշխատանքային բարեփոխումը։ Աշխատողները կարող են ընտրել 4-օրյա աշխատանքային շաբաթ. այս մասին հայտնում է Le Soir-ը։
Բարեփոխումը նախատեսում է, որ աշխատակիցները կարող են վերցնել 4-օրյա աշխատանքային շաբաթ և աշխատել ավելի երկար ժամերով, և երեք հանգստյան օր ունենալ: Ընդ որում, շաբաթական աշխատանքային ժամերի ընդհանուր քանակը պետք է նույնը լինի ինչպես 5-օրյա, այնպես էլ 4-օրյա գրաֆիկի համար։
Բացի այդ, նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել ավելի երկար ու կարճ աշխատանքային շաբաթ տարբերելու հնարավորությունը։
Ընկերությունները, որոնք ունեն ավելի քան 20 աշխատակից, ցանկանում են պարտավորեցնել նրանց պարբերաբար առաջարկել որակավորման բարձրացման հնարավորություն։