Իտալիայում կուժեղացնեն զինվորականների ներկայությունը երկրաշարժից տուժած շրջաններում
Advertisement 1000 x 90

Իտալիայում կուժեղացնեն զինվորականների ներկայությունը երկրաշարժից տուժած շրջաններում

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին ստորգետնյա մի շարք ուժեղ ցնցումներից հետո, որոնք հունվարի 18-ին գրանցվել են Իտալիայի կենտրոնական մասում, երկրի պաշտպանության նախարար Ռոբերտե Պինոտիին հանձնարարել է ուժեղացնել զինծառայողների ներկայությունը տուժած շրջաններում:

Ինչպես հայտնել է askanews գործակալությունը, վկայակոչելով Կիջի կառավարական պալատի աղբյուրներին, կառավարության ղեկավարի համապատասխան որոշումը բացատրվում է այն շրջանների բնակչության առավելագույն անվտանգությունը երաշխավորելու ցանկությամբ, որոնք ավերվել էին 2016 թվականի օգոստոս և հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով և կրկին հայտնվել ստորերկրյա ուժեղ ցնցումների գոտում:



Նման նյութեր