Երևանի շարժական պատվաստումային կայանները հատուկ ժամանակացույցով կաշխատեն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանի շարժական պատվաստումային կայանները հատուկ ժամանակացույցով կաշխատեն

Երևանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանները աշխատելու են հատուկ ժամանակացույցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հանրապետության հրապարակում տեղակայված շարժական պատվաստումային կայանը կաշխատի ժամը 12։00-17։00-ն, «Մալիբուի» հարակից տարածքի պատվաստումային կետը` ժամը 13։00-17։00-ն, «Ռոսիա մոլի» մոտ գտնվողը` 12։00-20։00-ն, «Ռիո մոլի» տարածքում տեղակայված կետը` 14։00-19։00, իսկ ԵՊՀ-ի հարակից տարածքում գտնվող պատվաստումային կայանը` 11։30-15։30-ը։

Բոլոր կետերն աշխատելու են ամենօրյա ռեժիմով։