Ֆինլանդիայում 200-տոննանոց կարուսել են ստեղծել սառցաբեկորից
Advertisement 1000 x 90

Ֆինլանդիայում 200-տոննանոց կարուսել են ստեղծել սառցաբեկորից

Հելսինկիում 200 տոննա քաշով և 36 մետր տրամագծով սառցաբեկորը, որը կտրել են Ֆիննական ծոցում, վերածել են կարուսելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է հայտնել է «Ֆոնտանկա. FI» պորտալը, որը տեսանյութ է հրապարակել ատրակցիոնի վայրից:

Կարուսելը շարժման մեջ է դրվում նավի շարժիչի օգնությամբ, որն աշխատում է արևային էներգիայով: Սառցաբեկորի վրա նաև հարմարեցրել են հանպատրաստից սաունա:

Ատրակցիոնի ստեղծողն էներգետիկայի մասնագետ և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ Յաննե Կյապյուլեհտոն է: Առաջին անգամ այդպիսի կարուսել նա պատրաստել էր իր ամառանոցում:

Կոնստրուկցիան շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որից հետո նա որոշել էր նման մի բան անել Ֆինլանդիայի մայրաքաղաքում:



Նման նյութեր