Հնդկաստանի Air India ավիաընկերությունը հատուկ տեղեր է սահմանել կանանց համար՝ նրանց սեռական ոտնձգություններից և բռնությունից զերծ պահելու համար, տեղեկացնում է BBC-ին:
Ներքին մի քանի չվերթերում առջևի վեց տեղերը կվերապահվեն կանանց համար: Այս որոշմանը նախորդել են ուղևորներին և անձնակազմի անդամներին հետամտելու մի քանի դեպքեր:
Ավիաընկերությունն այս կերպ ցանկանում է պաշտպանել միայնակ ճամփորդող ուղևորներին: Միայնակ կինը կարող է այդ տեղը գրանցման կանգնակում խնդրել առանց լրացուցիչ վճարի:
Հնդկաստանում կանանց համար արդեն կան գնացքների առանձին վագոններ և ավտոբուսներ, իսկ որոշ քաղաքներում երթևեկում են նույնիսկ վարդագույն մոտոտաքսիներ, որոնք փոխադրում են միայն կանանց: