ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը կարծում է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը մուտացիայի պատճառով սպասում է դեգեներացիայի։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
«Մուտացիայի պատճառով վիրուսի անհետացման պրոցեսը իր աշխատանքում նկարագրել է գենետիկայի ազգային ինստիտուտի պրոֆեսոր Իտուրո Ինոուեն։
Ճապոնացի փորձագետը ուսումնասիրել է վիրուսի վարքագիծը համավարակի նվազման փուլում։ Ինոուեն եկել է այն եզրակացության, որ կորոնավիրուսը կարող է ինքնավերականգնվել։ Մուտացիայի հետևանքով վիրուսի գենոմը դառնում է թերի և վիրուսն արդեն չի կարողանում նորման բազմանալ և սկսվում է ինքնաոչնչացման պրոցես։ Օմիկրոնին նույն ճակագատիրն է սպասվում»,- նշել է վիրուսաբանը։