Եթե սիրում եք սուրճ խմել և չեք պատկերացնում ձեր կյանքն առանց դրա, ապա ձեզ ենք ներկայացնում Առողջապահության միջազգային կազմակերպության՝ սուրճի վերաբերյալ վերջին զեկույցը: Ըստ այդ զեկույցի՝ սուրճն օգտակար է առողջության համար:
Վերջերս կատարված հետազոտությունների ընթացքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սուրճն այլևս չի կարող համարվել քաղցկեղածին: Իրականում այն դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա՝ հատկապես, երբ խոսքը երկու տեսակի քաղցկեղի մասին է՝ լյարդի և արգանդի քաղցկեղների:
Այնուամենայնիվ, կարևոր է իմանալ, որ Առողջապահության միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ միայն տաք սուրճն է հանգեցնում քաղցկեղի գոյացության: Այս ամենը հիմնված է վերջին հետազոտությունների արդյունքների վրա, ըստ որի՝ սուրճը պետք է խմել միջին ջերմաստիճանում, քանի որ շատ տաք սուրճը կերակրափողի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է:
Այնպես որ, եթե սիրում եք սուրճ խմել, ապա խմեք այն գոլ վիճակում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը