Գիտնականները պարզել են, թե ինչպես է հղի կանանց պատվաստումն ազդում պտղի վրա
Advertisement 1000 x 90

Գիտնականները պարզել են, թե ինչպես է հղի կանանց պատվաստումն ազդում պտղի վրա

Մաքքաբիի Առողջապահության ապահովագրության հիմնադրամի հետազոտությունների և նորարարությունների ինստիտուտի իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչպես է հղիության ընթացքում կորոնավիրուսի պատվաստանյութն ազդում երեխայի վրա։ Այս մասին գրում է NEWSru.co.il-ը։

Հետազոտողները համեմատություններ են կատարել այնպիսի ցուցանիշների միջև, ինչպիսիք են նորածինների քաշը, հոսպիտալացումները, ծննդյան արատները, մանկական մահացությունը և յուրաքանչյուր խմբում վաղաժամ ծնունդների հաճախականությունը: Հաշվի են առնվել նաև մոր տարիքը, հղիության ամիսը, ժողովրդագրական տվյալները:

«Պատվաստված կանանց խմբում վաղաժամ ծնունդներ են եղել դեպքերի 4.2%-ում, չպատվաստված կանանց խմբում այս ցուցանիշը կազմել է 4.8%, պատվաստված մայրերի երեխաները 5.1%-ի դեպքում հոսպիտալացման կարիք են ունեցել (երկրորդ խմբում այս ցուցանիշը կազմել է 5.3%)»,- ասվում է զեկույցում։

Գիտնականներն ընդգծել են նաև, որ երեխաների բնածին արատները երկու խմբում էլ տեղի են ունեցել նույն հաճախականությամբ։ Խմբերի միջև երեխաների մահացության մակարդակի տարբերություններ չեն հայտնաբերվել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը