Օրվա աստղագուշակը
Advertisement 1000 x 90

Օրվա աստղագուշակը

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը հավելյալ բացատրությունների կարիք չի զգա, որպեսզի հասկանա, թե ինչ եք իրականում ցանկանում ասել ձեր այս կամ այն քայլով։ Նա հեշտությամբ կգուշակի, թե ինչ եք պատրաստվում անել։ Հետեւաբար, զրուցեք եւ խորհուրդ հարցրեք Նրանից։

ՑՈՒԼԵՐ

Կողմնորոշվելու ժամանակն է։ Ի վերջո, ինչ անուն կարելի է տալ ձեր հարաբերություններին՝ ընկերությու՞ն, սե՞ր, իսկ միգուցե պարզապես ծանոթնե՞ր։ Հստակ կողմնորոշվեք եւ սկսեք համապատասխան քայլեր անել, որպեսզի կարողանաք հասնել այն ստատուսին, որին ձգտում եք։ Սակայն նաեւ պետք չէ մոռանալ պատասխանատվության մասին։ Չէ որ դա միայն ձեր որոշումը չէ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակներ, սադրանքների մի տրվեք։ Բավականին դժվար օր է ձեզ սպասվում եւ որքան էլ զարմանալի կլինի հարվածը պետք է սպասել ձեր կամ Նրա ծնողներից։ Այսօր ձեր ծնողները սկսելու են քննարկել եւ քննադատել ձեր բացասական հատկանիշները։ Ընդ որում՝ այս ամենը կատարվելու է ձեր ներկայությամբ։ Սակայն դուք ստիպված կլինեք պաշտպանվել՝ նշելով, որ սա ձեր անձնական կյանքն է, եւ ոչ մեկն իրավունք չունի միջամտել դրան։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր էներգիան փորձեք որքան հնարվոր է դրականորեն օգտագործել, այլապես ամեն ինչ կխարխլվի։ Օրը անսպասելի նորություններով լի կլինի, եւ դրանք կամ ձեզ իսկապես կհիասթափեցնեն, կամ երջանկություն կպարգեւեն։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը այսօր կցանկանա շատ կարեւոր (ըստ իրեն) խորհուրդ տալ ձեզ։ Հետեւաբար, նույնիսկ եթե Նրա  խորհուրդի կարիքը չունեք, փորձեք լսել եւ խոհեմ հայացքով ձեւացնել, որ իսկապես պատրաստվում եք հետեւել Նրա խորհրդին։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը  դժվարությամբ կխոստովանի, որ Նրա զգացմունքները ձեր հանդեպ փոխվել են։ Նշանակում է, որ ժամանակն է նաեւ փորձել հարաբերությունների ընթացքը։ Ճիշտ է, նորությունն այնքան էլ հաճելի չի լինի, բայց պետք է ընդունել եւ համակերպվել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք անսպասելիորեն կսիրահարվեք ալեհեր մեկին։ Չգիտես ինչու, հենց այսպիսի անձնավորությունը դուր կգա եւ կգրավի ձեր սիրտը։ Դե ինչ, միգուցե բախտը կժպտա այդ ալեհեր անծանոթին, եւ դուք, գնահատելով նրա մարդկային որակները, հնարավորություն կտաք Նրան։

ԿԱՐԻՃՆԵՐ

Բավականին դժվար օր է սպասվում եւ ձեզ, եւ Նրան։ Դուք երբեմն մոռանում եք, որ ձեր սիրելի էակը մարդ արարած է, որն ունի եւ դրական, եւ բացասական հատկանիշներ։ Աստղերը խորհուրդ են տալիս առավելագույնս ուշադիր լինել, հասկանալ, թե ինչն է Նրան անհանգստացնում ու մտահոգում, եւ փորձել լուծումներ առաջարկել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր պետք է ձեր ընտրյալին պատմեք ձեր ամեն քայլի մասին։ Նույնիսկ, եթե տուն վերադառնալու ճանապարհին դուք տեսել եւ հիացել եք մեկ ուրիշով, միեւնույնն է, պատմեք Նրան այդ մասին։ Այդպես դուք կապացուցեք ձեր ազնվությունն ու անկեղծությունը եւ այն մեծ սերը, որը տածում եք Նրա հանդեպ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրների համար ընտանիքը առաջին տեղում չի լինի։ Նրանք ավելի կկարեւորեն իրենց անձնական սկզբունքներն ու գործերը; Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս սկանդալներ բարձրացնել։ Ճիշտ է, այսօր ձեր մտքերը ընտանեկան խնդիրներով ծանրաբեռնված չեն լինի, բայց տարաձայնություններից խուսափելու համար շուտ վերադարձեք տուն եւ անակնկալ մատուցեք Նրան։

ՋՐՀՈՍՆԵՐ

Տարօրինակ է, բայց այսօր շատ կցանկանաք վիրավորվել ձեր սիրելի անձնավորությունից եւ Նրա ամեն խոսքի մեջ կփորձեք բացասական ենթատեքստեր տեսնել։ Սակայն պետք է խուսափել նման պահվածքից, քանի որ անտեղի սկանդալները ոչ մի դրական ազդեցություն չեն կարող ունենալ ձեր հարաբերությունների վրա։ Հիշեք, վաղը դուք հանդարտվելու եւ ամեն ինչ մոռանալու եք։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր աշխատանքն ըստ արժանվույն կգնահատվի եւ հավանականությունը շատ մեծ է, որ կլորիկ գումար կամ մեկ այլ կարեւոր ձեռքբերում կունենաք։ Սակայն այս հաջողությանը դուք կհասնեք ձեր ընտանիքի անդամների եւ սիրելի էակի օգնության ու աջակցության շնորհիվ։ Հետեւաբար, մշտապես խորհրդակցեք նրանց հետ եւ հաշվի առեք նրանց կարծիքը։

news.am