ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարգախոս է մտածել 2020 թվականին իր ապագա ընտրարշավի համար՝ «Պահպանե՛նք Ամերիկայի վեհությունը»: Այս մասին նա պատմել է The Washington Post-ում հրապարակված հարցազրույցում:
«Ես վստահ եմ, որ մենք կլինենք այդպիսին»,- նշել է Թրամփը:
Նա հարցազրույցի ժամանակ իր իրավաբանին խնդրել է նոր կարգախոսը գրանցել արտոնագրային գերատեսչությունում:
Ընտրություններում, որոնց արդյունքներով Թրամփը հաղթանակ տարավ, նա հանդես էր գալիս «Վերադարձնենք Ամերիկայի վեհությունը» կարգախոսով: