Հայ նկարչի աշխատանքները՝ Փերիս Հիլթոնի հավաքածուում․ հայտնի դիլերը պատմել է արտիստի հետ աշխատանքի մասին
Advertisement 1000 x 90

Հայ նկարչի աշխատանքները՝ Փերիս Հիլթոնի հավաքածուում․ հայտնի դիլերը պատմել է արտիստի հետ աշխատանքի մասին

Արտ դիլեր, Լոս Անջելեսում գտնվող «Haykoff Gallery»-ի սեփականատեր Բելա Հայկոֆը «Artnet News» պարբերականին ծավալուն հարցազրույց է տվել ու պատմել նաեւ ԱՄՆ-ում բնակվող հայ նկարիչ Մարտիրոս Մանուկյանի հետ աշխատանքի մասին։

Դիլերը պատմել է, որ ամերիկացի դերասանուհի, մոդել Փերիս Հիլթոնը ձեռք է բերել հայ արտիստի նկարներից մի քանիսը։ «Նկարչի աշխատանքներն այժմ կախված են Հիլթոնի ընտանեկան կալվածքում եւ նույնիսկ հայտնվել են Փերիսի որոշ հարսանեկան լուսանկարներում»,- գրում է պարբերականը։

Հայկոֆը պատմել է, որ արվեստի ոլոտում իր առաջին գնումը Մարտիրոս Մանուկյանի աշխատանքն է եղել։ «Դա կանացի գրավիչ պատկեր էր, որը նրա կողմից ստեղծվել էր միասին աշխատել սկսելուց տարիներ առաջ։ Այս յուրօրինակ արվեստի գործը գնահատվել է 150,000 դոլար»,- պատմել է դիլերը։

style.news.am