ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման պատմել է, որ մտադիր է եկող տարին նվիրել ընտանիքին, բայց մնալ քաղաքացի: Համապատասխան հայտարարությունը նա արել է իր ամփոփիչ մամուլի ասուլիսում, որի ուղիղ հեռարձակումը տրվել է NPR24-ով:
«Ամենն, ինչ ինձ անհրաժեշտ է, ժամանակն է, որպեսզի իմաստավորեմ այն ցնցող փորձը, որը ես ստացա,- պարզաբանել է Օբաման:- Ցանկանում եմ ավելի շատ լինել կնոջս հետ. շուտով մեր հարսանիքի 25-րդ տարեդարձն է: Ցանկանում եմ ավելի շատ գրել և ավելի քիչ խոսել: Ցանկանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել դուստրերիս հետ: Դա այն է, ինչով ես մտադիր եմ զբաղվել եկող տարի»:
Ըստ որում, ինչպես ճշտել է նախագահը, ինքը չի դադարի լինել ԱՄՆ-ի քաղաքացի, թեև կարծում է, որ դա իրեն չի պարտավորեցնում մասնակցել նոր ընտրարշավների: Նա նաև նշել է, որ իր երեխաներից ոչ մեկը չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ: