Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Մարտան, ով հանրությանը նորովի ներկայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում, որի ընթացքում պայքարեց մինչև եզրափակիչ փուլ:

–  Մարտա, «Դեպի Եվրատեսիլ» նախագծից հետո այլ կերպ ներկայացաք հանդիսատեսին, ավելի շատ երկրպագուներ ձեռք բերեցիք ու շատերին ծանոթացրիք Ձեր երգեցողությանը: Երբ երգիչը բարձր նշաձող է սահմանում, պատավորություն է  ստանձնում հետագայում նոր բարձրունքներ գրավել: Այս առումով ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա ուղին:

–  Նախ շնորհակալ եմ լավ կարծիքի համար: Ինձ շատ հաճելի էին անցած ամիսները, ես ձեռք բերեցի երկրպագուներ, կամ պարզապես մարդիկ, ովքեր հավանեցին այն, ինչ ես անում եմ: Շատ անգամ ինձ մոտ եղել է մեծ ցանկություն մասնակցել որևէ նախագծի, որտեղ կկարողանամ երգել կենդանի և ներկայացնել այն երգերը, որոնք ես եմ ուզում ու լսում, և դրանով իմ աշխատանքից հաճույք ստանալ: Ինչ վերաբերվում է պարտավորությանը, ես պարտավոր եմ առաջինը ինքս ինձ պարզապես չկորցնելու իմ տեսակը, թեև, եթե կորցնելու լինեի, ապա տարիներ առաջ արդեն դա կլիներ: Ես չեմ կարող ստաբիլ լինել էկրաններին ու նույն ստաբիլությամբ մեր օրերում անընդհատ նոր երգեր, տեսահոլովակներ ունենալ: Դրա ցանկությունն էլ չունեմ, բայց փոխարենը ունեմ մեծ ցանկություն անել քիչ, բայց որակով աշխատանքներ այն մարդկանց համար, ովքեր սպասում են այդ ամենին:

Մարտա, յուօրինակ ոճ ու երաժշտական ճաշակ ունեք: Հետաքրքիր է` այս ճանապարհն ու ոճն ընտրելու նախապատմությունը:

– Շնորհակալ եմ: Չեմ կարող ասել, թե ես այսպիսին եմ ծնվել, քանի որ գուցե ծնվեի այլ ընտանիքում ու լինեի ուրիշ ոճով, ուրիշ նախասիրություններով ու տեսակով: Դրա համար երևի թե ընտանիքիս տված երաժշտական դաստիարակությունից է գալիս իմ այսօրվա անփոփոխ ոճն ու տեսակը: Հետագայում արդեն իմ ուսուցիչները ավելի հիմնովին դաստիրակաեցին իմ արվեստը: Ես չեմ հոգնի կրկնել, որ Արթուր Գրիգորյանի շնորհիվ է, որ չկորցրեցի ու երբեք էլ չեմ կորցնի իմ ոճն ու տեսակը, քանի որ նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր