Ռուսաստանը կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման և սահմանագծման գործընթացում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:
«Մեկ այլ գերակա խնդիր է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Իր կողմից Ռուսաստանը շատ բան է արել և անելու է վերոհիշյալ բոլոր նպատակներին ու խնդիրներին հասնելու համար»,- շեշտել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի ամեն կերպ աջակցել ցանկացած վիճելի հարցերի կարգավորմանը, այդ թվում՝ սահմանային և այլ խնդիրների դեպքում:
Նա նշել է, որ բանակցությունները ցույց են տվել Ռուսաստանի և Ադրբեջանի շահագրգռվածությունը Կովկասյան և Կասպիական տարածաշրջաններում կայունության և անվտանգության, Եվրասիական գոտում ինտեգրացիոն նախագծերի զարգացման հարցում: