Եվրամիությունը դիտարկում է ռուսական «Russia Today» անգլալեզու պետական հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Համապատասխան փաստաթղթի նախագիծը հայտնվել է Politico թերթի տրամադրության տակ։
Փաստաթղթում Սիմոնյանին անվանում են «կառավարական քարոզչության կենտրոնական գործիչ» Ռուսաստանում և նշում, որ նա «նպաստել է Ղրիմի բռնակցման և Դոնբասում անջատողականների գործողությունների նկատմամբ դրական վերաբերմունքին», ինչպես նաև աջակցել է Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ռուսական իշխանությունների ոտնձգություններին։
Փաստաթղթում ներկայացված է նաև Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: