Ռեփեր Քանյե Ուեսթը, ինչպես եւ խոստացել էր, ներկայացրել է «Donda 2» նոր ալբոմը։ Շոուն տեղի է ունեցել Մայամիի մարզադաշտում։
Թողարկման աշխատանքներին մասնակցել են Don Oliver-ը, The Game-ը, Baby Keem-ը, Migos-ը, Future-ը, Jack Harlow-ն, Playboi Carti-ն, Թրեւիս Սքոթը եւ Soulja Boy-ը: Շնորհանդեսի ձայնագրությունը կարելի է դիտել YouTube-ում։
Սկավառակը հասանելի կլինի միայն Ուեսթի սեփական Stem Player հարթակում: Թողարկումն անհնար կլինի լսել սովորական սթրիմինգային հարթակներում։