Օմիկրոն շտամի շնորհիվ COVID-19-ը վերածվել է սեզոնային ՍՇՎ-ի, որը բնութագրվում է վտանգավոր մուտացիաների արագ տարածմամբ եւ տեղաշարժով ամբողջ աշխարհում։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է իմունաբան եւ հատկապես վտանգավոր վարակների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը (Ռուսաստան):
«Օմիկրոնն աստիճանաբար կճնշի բոլոր նախկին ավելի վտանգավոր տարբերակներին եւ կանցնի ամբողջ մոլորակով մեկ: Եվ դրանով կավարտի գործընթացը: Շատ երկրներ արդեն օրենդրորեն ճանաչել են այն որպես սոցիալապես անվտանգ։ Սա նշանակում է, որ այն իսկապես դարձել է սեզոնային ՍՇՎ»,- ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ դեռեւս անհրաժեշտ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ չպատվաստված մարդիկ ծանր են տանում հիվանդությունը։