Եվրոպայի ավիաանվտանգության գործակալությունն Ուկրաինայի տարածքը հակամարության գոտի է հայտարարել
Advertisement 1000 x 90

Եվրոպայի ավիաանվտանգության գործակալությունն Ուկրաինայի տարածքը հակամարության գոտի է հայտարարել

Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) հայտնել Է, որ Ուկրաինայի տարածքն ակտիվ հակամարտության գոտի Է, ինչի պատճառով դրա օդային տարածությունը եւ կարեւորագույն ենթակառուցվածքը ենթարկված են ռազմական գործողությունների ազդեցությանը, ինչը վտանգ Է ստեղծում քաղաքացիական օդանավերի անվտանգության համար:

Ինչպես տեղեկացնում Է, այդ մասին ասված Է փետրվարի 24-ին կազմակերպության տարածած հայտարարության մեջ: «Ավիափոխադրիչներին հիշեցնում ենք, որ այժմ դա (Ուկրաինայի տարածքն) ակտիվ հակամարտության գոտի Է»,- նշված Է հայտարարության մեջ: Ըստ որում նշված Է, որ ներկայիս պայմաններում «Ուկրաինայի օդային տարածությունը եւ կարեւորագույն ենթակառուցվածքը, ներարյալ օդանավակայանները, ենթարկված են ռազմական գործողությունների ազդեցությանը, ինչը ռիսկեր Է ստեղծում քաղաքացիական օդանավերի անվտանգության համար»:

«Մասնավորապես, գոյություն ունի ինչպես կանխամտածված նշանառության, այնպես Էլ քաղաքացիական ինքնաթիռների սխալ նույնականացման վտանգ»,- ընդգծել են EASA-ում: «Մարտական գործողությունների վարման վերերկյա եւ օդանավային միջոցների լայն սպեկտրի առկայությունը եւ հնարավոր օգտագործումը մեծ ռիսկ Է ներկայացնում քաղաքացիական թռիչքների համար, որոնք կատարվում են թռիչքի բոլոր բարձրություններում եւ  Էշելոններում»,- եզրափակել են Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր