Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը դիմել է ուկրաինացիներին՝ կոչ անելով պահպանել հանգստություն, այս մասին տեղեկացնում է analitikaua.net-ը: Նա տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից կրակ է բացվել Ուկրաինայի արևելյան հատվածի ուղղությամբ, թիրախավորված են կարևոր նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները:
«Ուկրաինայի բանակը իրականացնում է պաշտպանություն և տալիս է հակահարված ռուսական ուժերին: Մեր զինուժն անում է ամեն ինչ՝ պաշտպանելու ձեզ»,-ասել է նախարարը՝ հորդորելով բնակիչներին պահպանել հանգստություն և հնարավորության դեպքում մնալ տանը: Նա հայտնել է, որ իրավիճակը վերահսկվում է և ընդգծել, որ բանակին անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը:
«Ձեր հանգստությունն ու զինված ուժերի նկատմամբ վստահությունը հիմա ամենալավ օգնությունն է»,-նշել է Ռեզնիկովը: