Ուկրաինական կողմը հայտնում է զոհերի և վիրավորների մասին․ Կիևում մեծ խցանումներ են (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ուկրաինական կողմը հայտնում է զոհերի և վիրավորների մասին․ Կիևում մեծ խցանումներ են

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վերջին տվյալներով՝ զոհվել է յոթ մարդ:

Նրա խոսքով՝ Օդեսայի շրջանի Պոդիլսկ քաղաքում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով զոհվել է 6 մարդ, 7-ը՝ վիրավորվել, 19-ը անհետ կորել են։

Մարիուպոլում 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել: Գերաշենկոյի խոսքով՝ ռուսական ուժերը ռմբակոծել են Դնեպրոպետրովսկի շրջանում Ինգուլեց գետի վրա գտնվող կամուրջը։

Գերաշենկոն կիևցիներին զգուշացնում է նաև մայրաքաղաքի ելքերի մոտ մեծ խցանումների մասին և խորհուրդ տալիս դուրս չգալ տներից։



Նման նյութեր