Թուրքիան կարող է փակել իր նեղուցները ռուսական ռազմանավերի համար, բայց հետո ստիպված կլինի փակել դրանք նաև Ուկրաինայի համար, քանի որ նեղուցների միակողմանի փակումը կդիտվի՝ որպես հակամարտության կոնկրետ կողմի ընդունում, ասվում է TGRT Haber հեռուստաալիքի կայքում հրապարակված հրապարակման մեջ։
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևը պահանջում է Անկարայից փակել նեղուցները ռուսական նավերի համար։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար, սակայն ռուսական կողմն իրավունք կունենա իր նավատորմը վերադարձնել բազա։
«Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը կրկին օրակարգ է մտցրել Մոնտրոյի կոնվենցիան, որը կարգավորում է Դարդանելի և Բոսֆորի նեղուցով անցումը։ Ուկրաինան Թուրքիային խնդրել է փակել նեղուցները ռուսական ռազմանավերի համար։ Սակայն, ըստ Մոնտրոյի, ռազմանավերը կարող են պատերազմի ընթացքում անցնել նեղուցներով, եթե Թուրքիան անմիջական պատերազմական վիճակում չէ կամ իրեն վտանգված չի համարում:
«Ուկրաինայի խնդրանքով՝ Թուրքիան կարող է փակել նեղուցները ռուսական ռազմանավերի համար: Ցանկության դեպքում, սակայն, եթե Անկարան դա անի, ստիպված կլինի դրանք փակել նաև Ուկրաինայի համար, հակառակ դեպքում Թուրքիան պատերազմող կողմերից որևէ մեկին սատարելու հարցի առաջ է կանգնում»,- ասվում է հրապարակման մեջ։