Զելենսկին հայտնել 137 զինվորականի մահվան և ՌԴ-ի հետ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի քննարկման պատրաստակամության մասին
Advertisement 1000 x 90

Զելենսկին հայտնել 137 զինվորականի մահվան և ՌԴ-ի հետ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի քննարկման պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում ուկրաինացիներին հղված տեսաուղերձում հայտնել է, որ վերջին 1 օրում 137 ուկրաինացի զինվորականներ են զոհվել, ևս 316-ը վիրավոր են։ Զոհերից 10-ը սպաներ են։ Այս մասին փոխանցում է TASS-ը։

Զելենսկին նաև հաստատել է սևծովյան Զմեինի կղզու նկատմամբ Կիևի վերահսկողության կորստի մասին։ Նրա խոսքով՝ այնտեղ գտնված ուկրաինացի բոլոր զինվորականները զոհվել են։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ չի լքել Կիևը և իշխանության մյուս ներկայացուցիչների հետ գտնվում է Կիևի կառավարական թաղամասում։ Ուկրաինայում է նաև նրա ընտանիքը։

Զելենսկին նշել է, որ չի վախենում Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը, ինչի մասին լսել են Ռուսաստանից։

«Մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ, չենք վախենում խոսել ամեն ինչի մասին, մեր պետության համար անվտանգության երաշխիքների մասին, չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին»,-հայտարարել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ երկիրը մենակ է մնացել պաշտպանության հարցում։ Նախագահը փաստել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ չեն Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ և նրան ընդունել դաշինքի կազմ։



Նման նյութեր