Ռուսաստանի գործողություններից հետո հարաբերությունների կարգավորում չի կարող լինել. Ջոնսոն
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի գործողություններից հետո հարաբերությունների կարգավորում չի կարող լինել. Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացման հնարավորությունը և ասել, որ դա բացառվում է, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դաունինգ Սթրիթի գրասենյակի հայտարարությունը։

Ջոնսոնը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհնարինության մասին՝ Դոնբասում նրա գործողության պատճառով։ «Նա [Ջոնսոնը] հավելել է, որ Ռուսաստանի գործողություններից հետո հարաբերությունների կարգավորում չի կարող լինել»,- ասվում է Դաունինգ Սթրիթի հայտարարության մեջ։

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ երկիրը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ին։ Նրա կարծիքով՝ դաշինքը պետք է ամրապնդի Եվրոպայի անվտանգությունը։

 



Նման նյութեր