Սևանա լճի մակարդակը փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով
Advertisement 1000 x 90

Սևանա լճի մակարդակը փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 21-27-ը:

«Սևանա լճի մակարդակը փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.38մ (27.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.711մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից փետրվարի 27-ը ներառյալ՝ 12.587մլն մ³»: