Ինչո՞ւ են տարեց մարդիկ քնի հետ կապված խնդիրներ ունենում
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են տարեց մարդիկ քնի հետ կապված խնդիրներ ունենում

Շատ մարդիկ 65 տարեկանից հետո քնի հետ կապված խնդիրներ են ունենում։ ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի գիտնականները որոշել են պարզել այդ խնդիրը։ Իրենց հետազոտության արդյունքները նրանք հրապարակել են Science ամսագրում։

Մասնագետները վաղուց նկատել են, որ տարիքի հետ քունը դառնում է ավելի անհանգիստ, իսկ ծերերի համար քնելն ավելի է դժվարանում, բայց այդ երեւույթի մեխանիզմները չեն ուսումնասիրվել։ Հետազոտական խումբը մասնակցության համար ընտրել է մկների երկու խումբ՝ երիտասարդ (3-5 ամսական) եւ տարեց (18-22 ամսական), իսկ հետո ուսումնասիրել է դրանց օրեքսինները՝ գլխուղեղի նեյրոպեպտիդները, որոնք պատասխանատու են արթնանալու համար։ Գիտնականները նկատել են, որ տարեց փորձարկվողները կորցրել են օրեքսինների մոտ 38 տոկոսը՝ երիտասարդ մկների համեմատ։

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ քնի հետ կապված խնդիրները հասուն տարիքում կարող են առաջանալ կալիական ուղիների աշխատանքի խախտումների պատճառով, որոնք կենսաբանական «փոխարկիչներ» են արթուն լինելու եւ քնի միջեւ։

Գիտնականների խոսքով՝ վատ քունը կարող է բարձրացնել առողջական տարբեր խնդիրների առաջացման վտանգը՝ հիպերտոնիայից մինչեւ սրտի նոպաներ, դիաբետ, դեպրեսիա եւ Ալցհեյմերի հիվանդություն։

Գիտնականները հույս ունեն, որ այս հետազոտության արդյունքները թույլ կտան հետագայում մշակել ավելի արդյունավետ թերապիա եւ դեղամիջոցներ անքնության դեմ։

news.am