Ռուսական զինուժը ոչնչացրել է Ուկրաինայում վերանորոգվող ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական 3 ինքնաթիռ: Այս մասին երեկ գրել է թուրքական «Yeniakit» թերթի կայքը՝ հղում անելով ռուսական մամուլին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռները գտնվել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական ընկերությանը՝ «Ուկրոբորոնպրոմ»-ին պատկանող Լվովի ինքնաթիռների վերանորոգման գործարանում, որը Ուկրաինայի այլ ռազմական օբյեկտների հետ միասին թիրախավորվել էր ռուսական օդատիեզերական ուժերի կողմից:
Նշվում է, որ «Ուկրոբորոնպրոմ»-ի նախորդ ամիս տեղի ունեցած հավաքի առիթով հրապարակված լուսանկարներում երևում է Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող առնվազն 3 նման ինքնաթիռ: Նշվում է, որ դրանք օգտագործման համար ոչ պիտանի են դարձել ռուսական ուժերի կողմից Լվովի գործարանին հասցված հրթիռային հարվածների արդյունքում: