Tutkrysto.su կայքը գրում է, որ քնելուց առաջ բջջային հեռախոսի օգտագործումը կարող է տեսողության վատացման, ընդհուպ՝ դրա կորստի պատճառ դառնալ։ Ըստ կայքի՝ այս խնդրի հետ բախվել են երկու կանայք. հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ խնդրի պատճառը պառկած վիճակում սմարթֆոնի օգտագործումն է։ Ըստ կայքի՝ այս կանայք սմարթֆոնն օգտագործել են կողքի պառկած վիճակում։
Այդ դիրքում աչքերից մեկն «արգելափակվում» է բարձի պատճառով, և ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է մյուս աչքի վրա։ Աչքերից մեկը սովորում է վառ լույսին, մյուսը՝ մթությանը։ Արդյունքում՝ ուղեղը չի հասկանում, թե ինչպես է պետք վարվել նման իրավիճակում։ Ամենավատն այն է, որ շարունակականության դեպքում տեսողության ժամանակավոր կորուստը կարող է վերածվել վերջնականի։
Իրականում սմարթֆոնների էկրանից ճառագող լույսն ավելի վտանգավոր է, քան մարդիկ կարծում են։ Գիշերվա ժամերին սմարթֆոնի պարբերաբար օգտագործումը կարող է հանգեցնել տեսողության հետ կապված բազմազան խնդիրների։ Բացի այդ՝ որոշ փորձագետներ կապ են տեսնում նաև այդ լույսի և առողջության հետ կապված այլ խնդիրների միջև, ինչպես քաղցկեղը, դիաբետը, ճարպակալումը, սրտի հետ կապված խնդիրները։ Յուրաքանչյուր անգամ քնելուց առաջ հեռախոսը վերցնելիս մտածեք՝ արդյո՞ք արժե ռիսկի ենթարկել առողջությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը