![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/03/75b1f6ba6c31824bf54f2c287719d25688f86ebc.jpg)
ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը պահանջել է ամեն տեղից հեռացնել միջուկային մարտագլխիկները։
Նրա խոսքով՝ այժմ եկել է մարտագլխիկներն արևմտյան և արևելյան Եվրոպայից և միևնույն ժամանակ ամբողջ աշխարհից հեռացնելու ժամանակը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Գատիլովն ընդգծել է, որ Ռուսաստանը երկար ժամանակ Վաշինգտոնից պահանջում էր Ռուսաստանի սահմաններից հեռացնել ռազմակայանները։ Նաև նշել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի Ռուսաստանին վտարել ՄԱԿ ԱԽ-ից ու Մարդու իրավունքների խորհրդից։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը չի նախատեսում բարձրացնել միջուկային ուժերի պատրաստվածության մակարդակը, քանի որ դրա համար պատճառներ չի տեսնում։ Մարտի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի հետ հակամարտություն չի փնտրում, այլ պահանջում է Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորում։