Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Մարկո վան Բաստենն առաջարկել է փոփոխության ենթարկել ֆուտբոլի գործող կանոնները:
Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Բաստենն առաջարկել է ֆուտբոլից հեռացնել խաղից դուրս իրավիճակը, երկու խաղակեսերի փոխարեն թիմերը խաղան 4 խաղակես և 11 մետրանոց հարվածն իրացվի ինչպես հոկեյում` «25 մետրից և 8 վայրկյանում»:
Օրեր առաջ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես ավելացրել է 2026 թվականի Մունդիալի մասնակից հավաքական թիմերի քանակը: 2026 թվականի աշխարհի առաջնությանը 32 հավաքականի փոխարեն կմասնակցեն 48 թիմ: Այս որոշումը հաստատվեց Ցյուրիխում ՖԻՖԱ-ի հերթական համաժողովի ընթացքում: 48 թիմերը բաժանվելու են16 խմբերի, յուրաքանչյուրում՝ 3 թիմ: Խմբերից 2-ական թիմ դուրս կգան փլեյ-օֆ: Աշխարհի առաջնությունում Եվրոպան կներկայացնեն 16 թիմ: