Չեղարկվել է Մեծ թատրոնում Պլասիդո Դոմինգոյի համերգը
Advertisement 1000 x 90

Չեղարկվել է Մեծ թատրոնում Պլասիդո Դոմինգոյի համերգը

Իտալացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի «Գարուն։ Սեր։ Օպերա» գալա-համերգը չեղարկվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մեծ թատրոնի մամուլի ծառայությանը։

81-ամյա Պլասիդո Դոմինգոյի համերգը պետք է կայանար մարտի 8-ին։ Տոմսերը, որոնք ձեռք են բերվել Մեծ թատրոնի դրամարկղերում եւ որոնց համար վճարվել է առձեռն կամ բանկային քրատերով, կարող են վերադարձվել։ Համերգի փոխարինում կամ հետաձգում չի լինի։

Վերադարձ կարելի է կատարել համերգին նախորդող օրերի, ինչպես նաեւ դրան հաջորդող տասն օրերի ընթացքում։

Բացի այդ՝ թատրոնը հայտնել է «Նաբուկո» օպերայի չեղարկման մասին, որը ծրագրված էր ապրիլի 17-ին։