Գիտնականներն աուտոիմուն հիվանդությունների բուժման նոր միջոց են գտել
Advertisement 1000 x 90

Գիտնականներն աուտոիմուն հիվանդությունների բուժման նոր միջոց են գտել

ՌԴ ԳԱ ցիտոլոգիայի ինստիտուտի գիտնականներն աուտոիմուն հիվանդությունների բուժման նոր միջոց են գտել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հետազոտողներն օգտագործել են 2006թ․ մշակված HyPer բիոսենսորը, որը կարող է հայտնաբերել H2O2 (ջրածնի պերօքսիդ) մոլեկուլները՝ ֆլուորեսցենտային հատկությունների փոխակերպման միջոցով։ Այդ գործիքի միջոցով հետազոտողներին հաջողվել է վիզուալացնել մոլեկուլները մարդու կենդանի բջիջներում, ապա ուսումնասիրել տարբեր տեսակի բջիջներում հակաօքսիդանտային պաշտպանության հնարավորությունը:

Գիտնականները պարզել են, որ ուռուցքային բջիջներում ջրածնի պերօքսիդից պաշտպանությունն ավելի թույլ է, քան սովորական բջիջներում։ Այս բացահայտման օգնությամբ բժիշկները նախատեսում են հետագայում ուսումնասիրել մարդու բջիջների օքսիդացման եւ կրճատման գործընթացը, ինչը թույլ կտա մշակել աթերոսկլերոզի, վարակիչ հիվանդությունների, նեյրոդեգեներացիայի եւ շաքարախտի բուժման նոր մեթոդներ: