«Ռոսսելխոզնադզորը» թույլ է տալիս բանջարեղեն ներկրել մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Եգիպտոսից։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«2022 թվականի մարտի 5-ից «Ռոսսելխոզնադզորը» չեղարկում է նախկինում սահմանված սահմանափակումները և վերսկսում է ինը երկրներից բուսական մթերքների ներմուծումը ամբողջ տարածքից Ռուսաստան՝ առանց արտադրական ձեռնարկությունների սահմանափակումները հաշվի առնելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպիսով, թույլատրվում է Հայաստանից և Ադրբեջանից լոլիկ ներկրել, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից՝ կարտոֆիլ, Թուրքիայից՝ լոլիկ, պղպեղ, ցուկկինի և սմբուկ։