Հոլանդական Heineken կոնցեռնը դադարեցնում է Ռուսաստանում գարեջրի արտահանումն ու ներդրումային նախագծերը։ Այս մասին ասված է հայտարարության մեջ։
«Heineken կոնցեռնը հայտարարել է նոր ներդրումային նախագծերի, ինչպես նաև Ռուսաստան գարեջրի արտահանման դադարեցման մասին»,- ասվում է զեկույցում։
Միևնույն ժամանակ, կոնցեռնն ընդգծել է, որ ընկերության բոլոր ռուսական գործարանները, գործող և առևտրային ստորաբաժանումները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով, ինչին նպաստում է արտադրության տեղայնացման բարձր մակարդակը, հումքի և նյութերի գնումները։
«Մեր առաջնահերթությունը մնում է աշխատակիցների անվտանգությունն ու բարեկեցությունը, ինչպես նաև հաճախորդների, գործընկերների և սպառողների նկատմամբ պարտավորությունների կատարումը»,– ասել է Heineken-ը։