McDonald’s-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում
Advertisement 1000 x 90

McDonald’s-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում

McDonald’s-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում և փակել բոլոր 850 ռեստորանները, ասվում է ընկերության կայքում։

«Մեր գործադիր տնօրեն Ռիկ Էրնանդեսի և տնօրենների խորհրդի մնացած անդամների հետ մանրակրկիտ խորհրդակցությունից հետո McDonald’s-ը որոշել է ժամանակավորապես փակել մեր բոլոր ռեստորանները Ռուսաստանում և դադարեցնել գործունեությունը այս շուկայում», – ասվում է McDonald’s-ի գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկու հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ McDonald’s-ի արժեքները ընկերությանն իրավունք չեն տալիս անտեսել «Ուկրաինայում տեղի ունեցող մարդկային անհարկի տառապանքը»։

Ռուսաստանում McDonald’s-ում աշխատում է մոտ 62000 մարդ։ Ընկերությունը խոստացել է, որ կշարունակի վճարել նրանց աշխատավարձերը՝ չնայած ռեստորանների փակմանը։ Թե երբ կվերաբացվեն, հայտնի չէ։ KFC-ն, հետևելով MacDonalds-ին, հայտարարել է Ռուսաստանում բոլոր ռեստորանների փակման և աշխատանքի դադարեցման մասին։

 



Նման նյութեր