Նիկոլ Փաշինյանը հոգնա՞ծ է, թե՞ չարաշահել է ալկոհոլը ինքնաթիռում. antifake.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը հոգնա՞ծ է, թե՞ չարաշահել է ալկոհոլը ինքնաթիռում. antifake.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։ Նա Ֆրանսիա է մեկնել ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ևս մի քանի պաշտոնյաների ուղեկցությամբ։

Հատկանշական է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը հայկական պատվիրակության ինքնաթիռի Ֆրանսիա ժամանումից հետո։ Նիկոլ Փաշինյանը ինքնաթիռի աստիճաններից իջնում է չափազանց զգույշ, դանդաղ, ուշադիր հետևելով իր քայլերին։ Տպավորություն է, որ կամ Նիկոլ Փաշինյանը չափազանց հոգնել է թռիչքի ընթացքում, կամ էլ իր սովորության համաձայն չարաշահել է ալկոհոլի օգտագործումը ինքնաթիռում, ուստի անհրաժեշտություն ունի աստիճաններով իջնելիս առավել շատ զգուշավորություն դրսևորել՝ անախորժություններից խուսափելու համար։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մեծ սեր ունի խմիչքի հետ, նա անգամ Կառավարական առանձնատանը անձնական օղի թորելու սարք ունի, ինչով զարմացրել է նաև Հայաստան ժամանած և իր կառավարական առանձնատանը հյուրընկալված ՌԴ վարչապետ Մեդվեդևին։

Այս տեսանյութին գուցե ուշադրություն չդարձնեինք, եթե բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից օղին չարաշահելու հետևանքով Հայաստանը միջազգային սկանդալի մեջ չհայտնվեր։ AntiFake.am–ը գրել էր, որ Փաշինյանը հարբել է Վրաստանի ՆԳ նախարարի հետ ճաշին ու հայհոյել ՌԴ նախագահ Պուտինին։ Հույս հայտնենք, որ այս անգամ Փաշինյանը Հայաստանը չի ներքաշի հերթական սկանդալի մեջ և չի վնասի Հայաստանի միջազգային վարկը աշխատանքային այցի ընթացքում։

Տեսանյութը՝ ստորև․

antifake.am