Մոսկվայում կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ամուսնու դեմ, քանի որ վերջինս, իբր, որոշել է միանալ ուկրաինական բանակին, գրում է Baza-ն։
Ոստիկանություն է զանգահարել 46-ամյա մի կին և հայտնել, որ իր 51-ամյա ամուսինը պատրաստվում է պետական դավաճանություն կատարել՝ միանալով ուկրաինական բանակին։ Ոստիկաններն անմիջապես ստուգումներ են սկսել։
Պարզվել է, որ տղամարդը դավաճանել է կնոջը, նա իմացել է այդ մասին, կատաղել է ու որոշել այդ կերպ վրեժ լուծել։
Մի քանի օր անց կինը հանգստացել է, վերցրել ցուցմունքը՝ իրավապահներին վստահեցնելով, որ իր ամուսինը «Ռուսաստանի և Պուտինի կողմից է»։