Մարտի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում՝ «Խնձորի այգի» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 34-ամյա Արարատ Դ.-ի վարած Nissan մակնիշի և Հրազդանի բնակիչ, 52-ամյա Ժիրայր Գ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Արթուր Խ.ն և Toyota-ի ուղևորներ, Հրազդանի բնակիչ, 63-ամյա Սերյոժա Մ.-ն, Երևանի բնակիչ, 51-ամյա Զարիկ Ա.-ն, Հրազդանի բնակիչներ, 56-ամյա Քնքուշ Պ.-ն և 33-ամյա Մաքսիմ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: