COVID-19-ից մահացությունների իրական թիվը կարող է 3 անգամ ավելի շատ լինել, քան պաշտոնական տվյալները
Advertisement 1000 x 90

COVID-19-ից մահացությունների իրական թիվը կարող է 3 անգամ ավելի շատ լինել, քան պաշտոնական տվյալները

COVID-19-ից մահացությունների իրական թիվը կարող է 3 անգամ ավելի շատ լինել, քան պաշտոնական տվյալները։ Այս տարբերությունը կարելի է բացատրել ախտորոշման եւ մահվան տվյալների ներկայացման հետ կապված խնդիրներով։

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, պաշտոնական տվյալներով՝ 2020թ․ հունվարի 1-ից մինչեւ 2021թ․ դեկտեմբերի 31-ը COVID-19-ից մահացել է 5,9 միլիոն մարդ։ The Lancet-ում հրապարակված նոր ուսումնասիրության գնահատմամբ՝ նույն ժամանակահատվածում աշխարհում 18,2 միլիոն լրացուցիչ մահ է գրանցվել, ինչը 3 անգամ ավելի է: Սա խոսում է այն մասին, որ համավարակի պատճառով մահերը կարող էին շատ ավելի շատ լինել։

Ավելորդ մահացության եւ պաշտոնական տվյալների միջեւ մեծ տարբերությունները կարող են լինել թերախտորոշման հետեւանք՝ կապված թեստավորման բացակայության եւ մահվան դեպքերի ներկայացման հետ կապված խնդիրների հետ:

Գիտնականները նշում են, որ շատ կարեւոր է տարբերակել մահվան դեպքերը, որոնք ուղղակիորեն առաջացել են COVID-19-ի հետեւանքով եւ նրանք, որոնք տեղի են ունեցել համավարակի անուղղակի ազդեցության հետեւանքով։ Նախնական ուսումնասիրությունների տվյալները ցույց են տալիս, որ ավելորդ մահերի զգալի մասը COVID-19-ի անմիջական հետեւանքն է։ Այնուամենայնիվ, մահը կարող էր նաեւ անուղղակիորեն առաջանալ այնպիսի պատճառներով, ինչպիսիք են ինքնասպանությունը կամ թմրամիջոցների օգտագործումը, վարքագծային փոփոխությունները կամ համավարակի ընթացքում առողջապահության եւ այլ հիմնական ծառայությունների հասանելիության բացակայությունը:

med.news.am