Լեգենդար թենիսիստ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կշարունակի պայքարը Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում:
3-րդ փուլում Ֆեդերերը մրցում էր չեխ Թոմաս Բերդիխի հետ: Շվեյցարացին հաղթեց երեք սեթերում 6:2, 6:4 և 6:4 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ:
«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է կոշտ կորտերի վրա Մելբուռն Պարկում 1988 թվականից։
Բաց առաջնության ներկայիս գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է:
Կանանց մենախաղում լավագույնը Անժելիկա Քերբերինն է:
«Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: