Թրամփի հակառակորդները ակցիա են անցկացրել Լոնդոնի Թաուերի կամրջի վրա
Advertisement 1000 x 90

Թրամփի հակառակորդները ակցիա են անցկացրել Լոնդոնի Թաուերի կամրջի վրա

«Կամուրջներ, այլ ոչ թե պարիսպներ»-ի մի խումբ ակտիվիստներ, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, «Կառուցեք կամուրջներ, այլ ոչ թե արգելապատնեշներ» մակագրությամբ 25-մետրանոց պլակատ են կախել Լոնդոնի Թաուերի կամրջին: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:

Բողոքի ակցիան կապված է Թրամփի երդմնատվության արարողության հետ, որն այսօր ավելի ուշ տեղի է ունենալու Վաշինգտոնում:

Պլակատի մակագրությունը մատնանշում է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին արգելապատնեշ կառուցելու նորընտիր նախագահի քանիցս արված հայտարարությունները, որը նպատակ ունի այդ կերպ կանխել անօրինական միգրանտների թափանցումը երկիր:

Թաուերի կամրջին կազմակերպված ակցիան դարձել է ավելի ընդգրկուն ակցիայի սկիզբը, որի ընթացքում ակտիվիստները պլանավորում են աշխարհի տարբեր երկրներում կամուրջներից պլակատներ կախել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի և ծայրահեղ աջ հայացքների կողմնակիցների դեմ ուղղված մակագրություններով:

Միայն Մեծ Բրիտանիայում բողոքի ակցիաներ պետք է անցկացվեն հարյուրից ավելի կամուրջների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 



Նման նյութեր