The Sun․ արքայազն Հարին փորձել է շանտաժի ենթարկել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն
Advertisement 1000 x 90

The Sun․ արքայազն Հարին փորձել է շանտաժի ենթարկել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն

Արքայազն Հարիին մեղադրել են թագուհուն վիրավորելու մեջ, քանի որ նա չի ցանկանում մասնակցել Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահվան տարելիցի արարողությանը, հայտնում է The Sun-ը։

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Հարին թագուհուն իր որոշման մասին տեղեկացրել է հրաժարվելու մասին հրապարակային հայտարարությունից ընդամենը 15 րոպե առաջ։ Դրանում նա պարզաբանել է, որ չի կարողանա մեկնել Մեծ Բրիտանիա, քանի որ իրեն անվտանգ չի զգում այն պատճառով, որ իրեն զրկել են անվտանգության պետական ծառայությունից։

«Դա վիրավորանք է Էդինբուրգի դուքսին եւ անձամբ թագուհուն»,- կարծում է կենսագիր Անջելա Լեւինը։ Նրա կարծիքով՝ Հարին իր բացակայությամբ փորձում է շանտաժի ենթարկել Եղիսաբեթ Երկորդին՝ իրեն պետական անվտանգությունը վերադարձնելու համար։ Նա միեւնույն ժամանակ դատական վեճ ունի բրիտանական իշխանությունների հետ եւ ապացուցում է, որ անվատնգության ծառայության մատուցումը պետք է վերսկսվի։

news.am