Լոբոդան հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից հանուն եվրոպական անձնագրի
Advertisement 1000 x 90

Լոբոդան հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից հանուն եվրոպական անձնագրի

Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան հրաժարվել է ուկրաինական անձնագրից և վաղուց վերցրել է Մալտայի քաղաքացիությունը․ այս մասին հայտնել է РИА ФАН-ին պրոդյուսեր և համերգային համալիրի ղեկավար՝ Կիրիլ Չիբիսովը։ Նրա հավաստիացմամբ Լոբոդան շուտվանից է հրաժարվել Ուկրաինայի քաղաքացիությունից և համերգների վաճառքը իրականացվել է միայն եվրոյով։

Այս տեղեկատության մասին հարցերին չեն արձագանքել, ոչ երգչուհին ոչ իր ներկայացուցիչները։ Տեղեկանում ենք «Spletnik.ru» լրատվականից։

Փետրվարի 24-ից սկսած ռուսական հարձակման հետ կապված Լոբոդան խիստ է արձագանքել իր ինտագրամյան հրապարակումներում ասելով, որ իր սիրտը ցավում է Ուկրաինայի համար։

Այս տեղեկատվությանը նույնպես անդրադարձել է Կիրիլը՝ նշելով.

«Սա պլանավորված պրովոկացիա է: Այդ բոլոր աստղերը հիմա Կիևում չեն, նրանք ինչ-որ տեղ ծովափին վայելում են իրենց կեկտեյլները և գրում այն մասին, թե ինչ սխալ է ռուսական կողմը»։