Siemensը կշարունակի արագընթաց գնացքների տրամադրումը ՌԴ-ին
Advertisement 1000 x 90

Siemensը կշարունակի արագընթաց գնացքների տրամադրումը ՌԴ-ին

Գերմանական Siemens կազմակերպությունը կշարունակի  «Լաստոչկա» և «Սապսան» գնացքների տրամադրումը ՌԴ-ին։ Այս մասին հայտնում է «Ntv.ru» լրատվականը։ Չնայած նրան, որ մարտ ամսվա սկզբին ընկերությունը հայտնել էր աշխատանքների դադարեցման մասին ՌԴ-ում, սակայն այժմ ներկայացել է մեկ այլ հայտարարությամբ.

«Մենք շարունակում ենք մեր ընթացիկ ծառայությունները՝ ըստ պայմանագրերի և իրականացնում ենք հետագա իրավիճակի վերլուծություն»:

«Լաստոչկա» Էլեկտրագնացքների ընտանիքը ստեղծվել է Siemens Desiro հարթակի հիման վրա։ Դրանք արտադրվում են «Ուրալ լոկոմոտիվներ» ընկերության կողմից։

 



Նման նյութեր