Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասված Է
Advertisement 1000 x 90

Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասված Է

Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, ևս 30 տոկոսն ավերված է ամբողջովին: Այդ մասին վկայում են ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների պատվիրակության աշխատանքի նախնական արդյունքները:

«ՅՈւՆԵՍԿՕ-ի թիմը կարողացավ տեսնել Օմեյադների մեծ մզկիթի, Միջնաբերդի, մզկիթների, եկեղեցիների, շուկաների, թանգարանների և Հալեպը խորհրդանշող պատմական մյուս շինությունների զգալի ավերածությունները:

Նախնական գնահատման համաձայն, Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասված է, իսկ 30 տոկոսն ավերվել է ամբողջությամբ»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ, որը տարածվել է հունվարի 20-ին:



Նման նյութեր