«Նա գրեթե չի քնում»․ Ջասթին Բիբերը շատ անհանգիստ է կնոջ առողջության համար
Advertisement 1000 x 90

«Նա գրեթե չի քնում»․ Ջասթին Բիբերը շատ անհանգիստ է կնոջ առողջության համար

Նախօրեին Հեյլի Բիբերին հոսպիտալացրել են։ Մոդելի մոտ կաթվածի նախանշաններ են եղել, որից հետո նա հայտնվել է հիվանդանոցում։

«Առավոտյան նստած ամուսնուս հետ նախաճաշում էի և տարօրինակ զգացումներ ունեցա, հասկացա, որ կաթվածի նախանշաններ են, Ջասթինը շտապ տեղափոխեց ինձ հիվանդանոց»,-ասել է մոդելը:

Դեռևս մի քանի շաբաթ առաջ զույգը վարակվել էր քովիդով․ Ջասթինն անգամ չեղարկել էր իր կայանալիք համերգները այդ պատճառով։
Զույգը վերջնական չեր ապաքինվել: «Ջասթինը շատ մտահոգված է, նա գրեթե չի քնում»,-գրում է Peopletalk.ru:

Հեյլիի մոտ գլխավոր նյարդային համակարգի տրոմբ է առաջացել քովիդից հետո, որը առաջացրել է թթվածնային քաղց, սակայն նրա օրգանիզմը հաղթահարել է այն։ Այժմ Հեյլին ավելի լավ է իրեն զգում, սակայն դեռ բժիշկների վերահսկողության տակ է։