ՄԱԿ-ը հայտնել է զոհված ուկրաինացիների թիվը
Advertisement 1000 x 90

ՄԱԿ-ը հայտնել է զոհված ուկրաինացիների թիվը

Ուկրաինայում ռազմական հակամարտությունը խլել է գրեթե 800 խաղաղ բնակչի կյանք։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR), փոխանցում է РИА Новости-ն։

Միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ընթացքում զոհվել է 780 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 58 երեխա։ Նաև փետրվարի 24-ից մարտի 16-ը տուժել է ավելի քան 1,2 հազար մարդ։ Այդ թվում՝ տուժել է 68 անչափահաս։

Ավելի վաղ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր արել Ուկրաինայի իշխանություններին հարգել ռուս ռազմագերիների իրավունքները, դադարեցնել նրանց հետ տեսանյութերի հրապարակումը սոցիալական ցանցերում և հարգել Ժնևի կոնվենցիան։ Կազմակերպությունը նաև նշել էր, որ սոցիալական ցանցերն իրենք պետք է կարգավորեն Ժնևի կոնվենցիան խախտող բովանդակության տեղադրումը։



Նման նյութեր