Վերադարձված «թալանի» քանի՞ տոկոսն է մտել հպարտ քաղաքացիների գրպանը
Advertisement 1000 x 90

Վերադարձված «թալանի» քանի՞ տոկոսն է մտել հպարտ քաղաքացիների գրպանը

Հեղափոխության օրերին տարբեր հարթակներից թե՛ Փաշինյանը, թե՛ թիմակիցները հայտարարում էին, որ ժողովրդին տարիներ շարունակ թալանել են և հենց այդ պատճառով էլ ժողովուրդը լավ չի ապրում։ Բացի այդ, հեղափոխականները խոստանում էին գալով իշխանության` վերադարձնել գողացված փողերը հպարտ քաղաքացիներին։ Իսկ ի՞նչ եղավ իրականում։

2018 թվականից մինչ օրս տարբեր քրեական գործերի շրջանակներում, ըստ պաշտոնական տվյալների, բյուջե վերադարձված կամ փոխհատուցված նախկին տարիներին պետությանը պատճառված վնասը կազմում է 50 միլիարդ դրամ։

Այժմ դիտարկենք, թե այդ 50 միլիարդ դրամի որ տոկոսն է ուղղվել հպարտ քաղաքացիներին։ Օրինակ` տուն ինտերնատներում բնակվող տարեցների խնամքին հատկացվել է ընդամենը 304 միլիոն դրամ։ Փրկարարների, հրշեջների աշխատավարձերը բարձրացնելու նպատակով բյուջեից հատկացվել է 475 միլիոն դրամ։ Ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու նպատակով բյուջեից հատկացվեց 1 միլիարդ 600 հազար դրամ։ Նվազագույն աշխատավարձի բարձրացման համար կառավարությունը հատկացրել է 157,7 միլիոն դրամ։ Կենսաթոշակների բարձրացման վրա կառավարությունը ծախսել է 370 միլիոն դրամ:

Հասկանալի է, որ այս ամենն ուղղակի չնչին գումար է, երբ համեմատում ենք բյուջե վերադարձված միլիարդների հետ: Դեռ մի բան էլ կառավարությունը համոզում է քաղաքացիներին, որ վերը նշված սոցիալակն վճարների բարձրացումը իրականացվել է միայն այն բանի շնորհիվ, որ իշխանությունները միջազգային վարկեր են ներգրավվել: Այսինքն` չնայած վերադարձված թալանի՝ պետությանը շարունակել են դնել վարկային բեռի տակ, իսկ քաղաքացիները տարատեսակ սոցիալական վճարների տեսքով ստացել են վերադարձրած գումարի ընդամենը 1-2 տոկոսը և շարունակում են վատ ապրել, ինչպես և այն ժամանակ, երբ իրենց թալանում էին…

lurer.com