«Ամոթ չէ լինել ռուս, ամոթ է դժվար պահին թողնել երկիրը»․ Անաստասիա Իվլեևա
Advertisement 1000 x 90

«Ամոթ չէ լինել ռուս, ամոթ է դժվար պահին թողնել երկիրը»․ Անաստասիա Իվլեևա

Պատերազմի սրման հետ համընթաց շատ ռուս աստղեր և արտիստներ հեռացել են Ռուսաստանից, ոմանք արդարացնելով իբր արձակուրդ են մեկնում, իսկ ոմանք բացահայտորեն արտագաղթում են: Նախկին հաղորդավարուհի Անաստասիա Իվլեևան իր տելեգրամյան ալիքում հայտնել է իր կարծիքը այս մասին։

«Շատերն այսօր ամաչում են նրանից, որ ռուս են և ծնվել են Ռուսաստանում, բայց ես ցանկանում եմ հայտնել, որ ամոթ չէ լինել ռուս, այլ ամոթ է դժվար պահին թողնել երկիրը և նման հայտարարություններ անել: Ցանկանում եմ ասել, որ ես ռուս եմ, ծնվել, աշխատել, սիրել և սիրահարվել եմ այստեղ և հպարտ եմ դրանով»։

Ավելի ուշ նա անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին և նշել, որ ցանկանում է խաղաղություն լինի և ցավում է խաղաղ բնակիչների կորստի համար։