Մարմնի որ մասում և ինչ դաջվածքներ ունեն հայ հայտնիները. ինչ նշանակություն ունեն դրանք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարմնի որ մասում և ինչ դաջվածքներ ունեն հայ հայտնիները. ինչ նշանակություն ունեն դրանք

Դաջվածք անում էին դեռևս հին ժամանակներում տարբեր մշակույթի ներակայացուցիչները։ Սակայն ժամանակի ընթացքում այն ենթարկվել է լուրջ փոփոխությունների և հարմարեցվել հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։  21-րդ դարում իգական սեռի ներկայացուցիչներից շատերի մոտ այն դարձել է կերպարի մի մաս:
Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է հայկական շոու բիզնեսի այն կին ներկայացուցիչներին, ովքեր մարմին տարբեր մասերում դաջվածքներ ունեն:

Անահիտ Սիմոնյան

Երգչուհի, մեդելավորող Անահիտ Սիմոնյանը ժամանակին ձեռքի վրա դաջել էր «Ես սիրում եմ քեզ, Հայկո» խոսքերը՝ դրանով յուրահատուկ սիրո խոստովանություն անելով ամուսնուն:

Սակայն դա ժամանակավոր դաջվածք էր: Հիմա Անահիտի ձեռքին սիմվոլիկ մի նշան կա, որն ունի հավերժության խորհուրդ:

«Իմ մեջ ապրում է երեք մարդ։ Մեկն ուզում է հանգիստ կյանք՝ ընտանիք, երեխաներ, երկրորդը՝ դաջվածքներ ամբողջ մարմնի վրա եւ զվարճանք, իսկ երրորդը՝ միայնություն՝ ծովի ափին տնակում»,- մի առիթով նշել է երգչուհին:

Անատի Սաքանյան

Դերասանուհի Անատի Սաքանյանի դաստակին դաջվածք է անգլերեն Blessed, որը թարգմանաբար նշանակում է օրհնված:

Դերասանուհին համադրել է փետուրի հետ,ինչն էլ մեկնաբանվում է հատուկ կապ հոգևոր աշխարհի հետ:

Ի դեպ՝ ժամանակին Անատին նաև սիրելիի անունն էր դաջել դաստակին, որը հիմա փակված է հենց փետուրով:

Մարիամ Մելիքյան

Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհի Մարիամ Մելիքյանն աչքի է ընկնում իր դաջվածքների բազմազանությամբ:

Նա դաստակին ունի դաջվածք՝ կարդիոգրամայի տեսքով:Մարիամը դաջվածքներ ունի որովայնին, կրծքավանդակին և ուսին:

Ջուս

Երգչուհի Ջուսը իր մարմնի տարբեր հատվածում դաջվածքներ ունի: Մի առիթով երգչուհին խոստովանել է, որ առաջին դաջվածքը որոշել է անել մեջքի վրա պիգմենտային հետքերը ծածկելու նպատակով:

Դաջվածքն իրենից ներկայացնում էր օրխիդեա ծաղիկներ, թիթեռներ և կոլիբրի թռչուն։ Ջուսի ոտքերի վերին հատվածները նույնպես ծածկված են դաջվածքներով:

Ըստ երգչուհու՝ յուրաքանչյուր դաջվածք ունի իր նշանակությունն ու մի բան է խորհրդանշում. օրխիդեան գեղեցկության թագուհին է, նաև հարստության, երիտասարդության և կանացիության խորհրդանիշը, իսկ նալը նշանակում է հաջողություն, նույնը՝ զատիկը:

armlady.am