ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երդմնակալության արարողությունից հետո ելույթի ժամանակ նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը գտնվում է «տխուր անկման» մեջ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նաև անդրադարձել է այլ երկրների նկատմամբ իր քաղաքական դիրքորոշմանը:
«ԱՄՆ-ն իր քաղաքականությունը չի պարտադրելու ուրիշ երկրների»,- նշել է նա` հավելելով, որ ԱՄՆ-ն պաշտպանել է այլ երկրներին, սակայն չի պաշտպանել իր երկրի սահմանները:
«Մենք կձգտենք այլ երկրների հետ բարեկամության հաստատմանը, բայց մենք հասկանում ենք, որ իրենց իրավունքն է` ամեն ինչից վեր սեփական շահերը դնելը: Մենք չենք ուզում ինչ-որ մեկին պարտադրել մեր քաղաքականության ճանապարհը, մենք ցանկանում ենք, որպեսզի այն պարզապես լինի օրինակ բոլորի համար», – ասել է Թրամփն իր անդրանիկ ելույթում: